Ճամփորդություն դեպի Թեժառույք

Ահա և դաստիարակների լաբորատորիայի հերթական ճամփորդությունը։ Այս անգամ ուղևորվեցինք Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր՝ Թեժառույք վանք՝ միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթից բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում։Վանքի ճանապարհը դժվարանցանելի էր ,բայց բնության գեղեցկությունը թույլ չտվեց զգալ այդ դժվարությունը։Վանքում ունկնդրեցինք Արմենուհու անզուգական շարականները։Հետ վերադարձի ճանապարհին տեղաց հորդառատ անձրև, որն էլ ավելի դժվարացրեց ճանապարհը ՝սկսվեց ցեխաթերապիան,որը աննկարագրելի հաճելի էր։Հետո պարերցինք , երգեցինք,հյուրասիրվեցինք։
Տպավորություններս աննկարագրելի էր։ Շնորհակալ եմ շատ լավ օրվա համար։

Оставьте комментарий