Արևելքի ամենահամեղ լոշիկը

Խաղողօրհնեքին ընդառաջ, այսօր Քոլեջի բակում, պատրաստեցինք ամենահամեղ լոշիկները։ Իսկ լոշիկ պատրաստելու համար ին°չ է անհրաժեշտ, իհարկե խմոր։Դե ինչ, անցանք գործի։ Անմիջապես խմորը հունցեցինք, բաժանեցինք փոքրիկ գնդերի` ընթացքում կատարելով թխիկին նվիրված երգեր Ընկեր Տաթև հետ։ Զվարճալի խաղ ստացվեց գունդ անելն ու ալյուրով գունդ բացելը, բացված լոշիկներին էլ մի լավ օդում թռցնելն ու պարեցնելը, լոշիկներն էլ ուրախ-զվարթ հայտնվում էին թավայի մեջ, որից հետո նոր ջեռոց։ Վերջապես արդեն պատրաստեն մեր կարմրաթուշ անմահական լոշիկները։ Համտեսեցինք խաղողով և պանրով։ Մեծ ու փոքր հավեսով կերանք։ Ափսոս չմնաց ձեզ հյուրասիրելու համար։

Оставьте комментарий